ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը վարակվել է կորոնավիրուսով, հիվանդության թույլ արտահայտված ախտանշաններ ունի: Այս մասին նշված է ԱՄՆ առաջնորդին բուժող բժշկի եզրակացության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը։
«Նա ընդունում է Paxlovid դեղամիջոցը: Ջերմություն չունի, իսկ կենսական ցուցանիշները նորմալ են»,- գրել է բժիշկը։
Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով և չեղարկել է Լաս Վեգասում նախատեսված հանրային ելույթը համաժողովներից մեկում: