ՀՀ ՆԳՆ–ն մասնավոր հատվածից ճառագայթման դեմ դեղեր է նվեր ստացել

Նշված դեղը գրանցված չէ Հայաստանում, սակայն, ըստ ազգային օրենսդրության` դրա օգտագործումը թույլատրվում է արտակարգ իրավիճակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մասնավոր հատվածից որպես նվեր ճառագայթման դեմ դեղեր է ստացել։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կուրացած արծիվներ` քար լռության մեջ. ինչպես էր բժիշկ Բուռնազյանը պաշտպանում ճառագայթումից
Որոշման համաձայն` ՀՀ ներքին գործերի նախարարության դեղորայքի պահեստ կտեղափոխվի ընդհանուր 400 հազար դրամ արժողությամբ ՌԴ «Ֆարմազաշիտա» ՍՊԸ–ի արտադրության կալիումի յոդիդի 25 հազար հաբ։ Այս դեղամիջոցն օրգանիզմից դուրս է բերում ճառագայթահարումը։
Կալիումի յոդիդը հիմնականում նախատեսված է Հայկական ԱԷԿ–ի աշխատակիցների համար։ Նշվում է, որ այս դեղի առաքումը կայանի անվտանգության հետ կապված որևէ մտահոգություն չի առաջացնում։ Այս դեղը ներառված է աշխարհի ցանկացած ԱԷԿ–ի անվտանգության միջազգային պահանջների մեջ։
Նշված դեղը գրանցված չէ Հայաստանում, սակայն, ըստ ազգային օրենսդրության` դրա օգտագործումը թույլատրվում է արտակարգ իրավիճակներում:
Ճառագայթումը կարող է կանխել Զիկա վիրուսի տարածումը