ԱԱԾ-ին արդյունավետ աշխատանքի համար լրացուցիչ ավելի քան 409 մլն դրամ հատկացվեց

Այս գումարը հատկացվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտա­նգության ծառայությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց լրացուցիչ 409 մլն 639 հազար դրամ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այս որոշման ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ նախագծով առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: