Երևանն ու Պեկինը ակտիվորեն աշխատում են. Մին Չենը` ավտոփոխադրումների համաձայնագրի մասին

Մին Չենը վստահ է, որ Երևանի և Պեկինի միջև տրանսպորտային համագործակցության խորացումը օգուտ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Չինաստանն ակտիվորեն աշխատում են երկրների միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։
«Տրանսպորտը զգալի դեր է խաղում երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ներկայում չինական ընկերությունները հաջողությամբ շինարարություն են իրականացնում «Հյուսիս-հարավ» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, որի իրագործումը կբարելավի Հայաստանի տրանսպորտային կառուցվածքը»,- ասաց չինացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ կողմերն արդեն պայմանավորվել են սովորական անձնագրեր ունեցողների համար վիզաների չեղարկման մասին, China Airlines-ը ուղիղ չվերթեր կիրականացնի 2024-ի սեպտեմբերին:
Ինչն է հետաքրքրում չինացի ներդրողներին Հայաստանում. պարզաբանում է դիվանագետը
Մին Չենը նշեց, որ Պեկինը պատրաստ է համագործակցել Երևանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքը, լոգիստիկան և այլ ոլորտներ «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:
Չինաստանը կարծում է, որ դա նոր մակարդակի կբարձրացնի տրանսպորտային համագործակցությունը և օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին և ամբողջ տարածաշրջանին: