Արդյոք Հայաստանը հավատարի՞մ է դաշնակցային հարաբերություններին․ մեկնաբանում է Զախարովան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը կխորացնի կոնֆլիկտային ներուժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանը միշտ եղել և շարունակում է մնալ հավատարիմ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով։ Այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծեց, որ Մոսկվան ձգտում է գտնել փոխընդունելի հանգուցալուծումներ Երևանի և Բաքվի միջև հակամարտության հարցում, սակայն պետք է սկզբունքորեն հասկանալ՝ արդյոք Հայաստանը հավատարի՞մ է իր դաշնակցային պարտավորություններին:
Երևանից քայլեր ենք ակնկալում. Զախարովան՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
Անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ–ի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությանը, համատեղ զորավարժություններին՝ Զախարովան ասաց, որ Երևանի՝ համակարգային բնույթ ձեռք բերող քայլերը խաթարում են տվյալ ոլորտում փոխգործակցության մշակված մեխանիզմների գործարկման հեռանկարները:
Նա նշեց, որ Արևմուտքի գործողությունները տարածաշրջանում վտանգում են խաղաղությունը, որը, ըստ էության, կարող է վերածվել փխրուն զինադադարի, իսկ հնարավոր է՝ նույնիսկ կոտրվի էլ:
ԱՄՆ-ի հետ զորավարժությունները մտահոգություններ են առաջացնում ՀՀ ապագայի համար․ Զախարովա