Հորդառատ անձրևից հետո Երևանի փողոցները կրկին գետերի են վերածվել։ Sputnik Արմենիան «լողացող» ավտոմեքենաներ է արձանագրել մայրաքաղաքում։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե անձրևից հետո ինչ է կատարվում Հարավ–արևմտյան թաղամասում։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 18-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ։