Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին

Գյուղացու դին լեռան լանջից իջեցրել են փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Սյունիքի մարզում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 16-ին` ժամը 23:07-ին, տեղեկություն է ստացել, որ Ակներ գյուղի բնակիչ Կ. Բ.-ն (ծնված 1962 թ.) անասուններին գյուղ վերադարձնելու նպատակով գյուղից դուրս է եկել դեպի հարակից արոտավայրեր և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների հասնելը գյուղացիները Կ. Բ.-ի դին հայտնաբերել են արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին։
Փրկարարները դին պատգարակով իջեցրել են լեռան լանջից (մոտ 400 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Հրդեհ Տավուշի մարզում. տան ներսում դիակ է հայտնաբերվել