Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է ուկրաինական 59 դրոն և HIMARS–ի 2 արկ. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ համակարգերը նախորդ օրվա ընթացքում խոցել են ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք, HIMARS–ի 2 արկ և Hammer ավիառումբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ ՌԴ զինված ուժերի խմբավորումների օպերատիվ-մարտավարական օդուժը, ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում 136 տեղամասերում խոցել են Ուկրաինայի ԶՈւ կենդանի ուժ և տեխնիկա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: