Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Իրան երկկողմ օրակարգի և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը` այդ թվում միջխորհրդարանական ձևաչափում: Այս համատեքստում ընդգծվել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Իրան երկկողմ օրակարգի և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Ռուբինյանն Իրանի Մեջլիսի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը