Մինչև 2026-ը պիտի կառուցեին և վերանորոգեին 300 դպրոց, կեսի կեսն էլ չի արվել. «Ժողովուրդ»

Շինարարություն
Թերթը դիմել է ԿԳՄՍՆ, որպեսզի պարզի, թե ծրագրի որ փուլին են հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մինչև 2026 թվականը Հայաստանում պիտի կառուցվեր և վերանորոգվեր 300 դպրոց, մինչդեռ նախագծի կեսի կեսն էլ չի արվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
300 դպրոց ու 500 մանկապարտեզ նորոգելու, կառուցելու և վերակառուցելու ծրագիրը ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ ՀՀ կառավարությունը այն հաստատել էր 2021 թվականի օգոստոսի 18-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է նախարարությանը, որպեսզի պարզի, թե ծրագրի որ փուլին են հասել։
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը»,– պատասխանել են ԿԳՄՍՆ–ից։
Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան և 93 մանկապարտեզ)։
Փաշինյանը թվարկեց բոլոր այն 93 մանկապարտեզների անունները, որոնց հատկացումներ են եղել