ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքի հարցով քննարկումներում Իրանը մտադիր է համագործակցել ՌԴ–ի հետ

Քննարկումները տեղի կունենան հուլիսի 17-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ բաց քննարկումներում Իրանը մտադիր է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։
«Նպատակադրված ենք համատեղ աշխատել Պաղեստինի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի կունենա չորեքշաբթի»,-Քանիի խոսքը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը:
Քննարկումները տեղի կունենան հուլիսի 17-ին՝ Լավրովի նախագահությամբ:
Քանիի խոսքով՝ բանակցություններում հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերությունների հարցերին, հատկապես տնտեսական ոլորտում:
ՌԴ–ն պատրաստ է շահերի հավասարակշռություն փնտրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում
Քանին հավելել է, որ գլոբալ խնդիրների թվում քննարկվել են «Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) կողմից իրականացվող հանցագործություններն ու ցեղասպանությունը:

«Իրանը և Ռուսաստանը բազմակողմ հարաբերություններ ունեցող հարևան երկրներ են, ուստի տարածաշրջանային և գլոբալ խնդիրները քննարկելու համար մենք միշտ խորհրդակցությունների կարիք ունենք»,–ընդգծել է դիվանագետը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է Մոսկվայի և Թեհրանի երկկողմ կապերի ամրապնդումն ու պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգավոր է. Լավրովը և Բաղերին խոսել են հեռախոսով
Բանակցությունները տեղի են ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց քննարկումների շրջանակներում՝ ավելի արդարացի, ժողովրդավար և կայուն աշխարհակարգի ձևավորման համար բազմակողմ համագործակցության նպատակով: