ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հրդեհ է բռնկվել Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 19:52-ին սահմաններում։
Հրդեհ Երևանի կիսակառույց շենքերից մեկում
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և օպերատիվ արձագանքման այլ խմբեր։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։
Նշենք, որ հրդեհը «Դեֆանս Հաուզինգ» նոր կառուցվող թաղամասում է։