ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաղթող է ճանաչվել «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում

«Տարվա հանրային գործիչ» անվանակարգում է հաղթող է ճանաչվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաղթող է ճանաչվել Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է Հայկական PR ասոցիացիան։
Քանի որ Արմեն Աշոտյանը է 2023 թվականի հունիսի 16–ից անազատության մեջ է, մրցանակը ստացել է նրա կինը` Լուսինե Նավասարդյանը։
Նշենք, որ Աշոտյանի հետ նույն անվանակարգում ներկայացված էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 16–ին։ Հայկական PR ասոցիացիան հարցում է անցկացրել 9800 մարդու շրջանում, որից 6700–ը` կին և 3100–ը` տղամարդ: Բացի այդ, հարցազրույցներ են արվել 280 ոլորտային մասնագետների հետ։
«Մշտադիտարկումից և որակական վերլուծությունից հետո ավտոմատացված համակարգերի միջոցով իրականացվել է քանակական վերլուծություն, որից առանձնացվել է լավագույն տասնյակը, հետագայում նաև լավագույն եռյակը։ Իսկ պրոֆեսիոնալ և հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովի անդամները փակ– գաղտնի քվեարկությամբ ընտրել են լավագույնին»,– ասված է ասոցիացիայի հաղորդագրության մեջ։
«Տարվա հանրային գործիչ» անվանակարգում է հաղթող է ճանաչվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Տարվա ԶԼՄ» անվանակարգում` Արցախի հեռուստաընկերությունը՝ Արցախի հարցի, արցախցիների հիմնախնդիրների լուսաբանման համար։
«Տարվա մամուլի քարտուղար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Իմիջային PR» անվանակարգում հաղթել է «Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը Հայաստանում»։