ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել․ Հակոբ Արշակյանը՝ ՄԱԿ-ում

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների միջով, բայց շարունակում է առաջընթացը տարբեր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել: ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ (2022 թվականին՝ 12.6 տոկոս, 2023 թվականին՝ 8.7 տոկոս)՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից:
«Չնայած այն բանին, որ 2020 թվականից ի վեր ՀՀ-ն անցնում է մարդասիրական ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների միջով՝ նախկին Կամավոր ազգային զեկույցի հետ համեմատած ցուցիչների վերանայումը 2020-2023 թվականներն ընկած ժամանակահատվածում տարբեր ոլորտներում ի հայտ է բերել շատ դրական փոփոխություններ»,- նշել է Արշակյանը։
Նա հավելել է, որ առաջընթաց է կատարվել սոցիալական պաշտպանության համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ամենախոցելի անձանց վրա: ՀՀ-ն նաև հետևողականորեն խթանում է կանանց հնարավորությունների ընդլայնումը և մասնակցության բարձրացումը որոշումների կայացման գործընթացում: Այս համատեքստում ասել է, որ ՀՀ Ազգային ժողովում կանանց ունեցած տեղերի համամասնությունը 36.5 տոկոս է:
ՄԱԿ-ի ԱԽ-ում Մերձավոր Արևելքի հարցով քննարկումներում Իրանը մտադիր է համագործակցել ՌԴ–ի հետ