Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Տոյվո Կլաարն ու Մագդալենա Գրոնոն
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Կլաարը զբաղեցնում էր 2017 թվականի աշնանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ–ում Չեխիայի ներկայացուցչությունը։
«ԵՄ խորհրդի քաղաքականության և անվտանգության կոմիտեն քիչ առաջ հաստատեց Մագդալենա Գրոնոյի նշանակումը Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Թեկնածությունը պաշտոնապես կհաստատի ԵՄ խորհուրդը»,– այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Մինչ այդ Գրոնոն զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդականի, իսկ ավելի ուշ` Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կլաարը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի աշնանից։