ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է 13 կուսակցության։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Կուսակցությունները ստացած և ծախսած միջոցների մասին 2023 թվականին տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետում հանձնաժողով չեն ներկայացրել և հրապարակել»,- տուգանելու որոշումը մեկնաբանում է հանձնաժողովը։
Կուսակցությունների նկատմամբ վարչական տույժ է կիրառվել է 40 հազար դրամի չափով։
Տուգանված կուսակցություններն են «Արդար Հայաստանը», «Բալասանյան դաշինքը», «Ազգային առաջընթացը», «Հայազնը», «Գործարարը», «Գոյամարտ համազգայինը», «Օրենքը և արդարությունը», «Միասնական հայրենիքը», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատականը», «Հայկական երազանքը», «5165 ազգային պահպանողական շարժումը», «Ազգային համաձայնությունը» և «Միավորված աշխատանքայինը»։