ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Փարիզում Չեխիայի դեսպանատանը հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատակիցները տարհանվել են, իսկ շենքի մի մասը ժամանակավորապես չի գործում։ Այս մասին հայտնում է CT24 հեռուստաալիքը։
«Մենք կարող ենք հաստատել, որ հրդեհ եղել է, ոչ ոք չի տուժել», - հեռուստաալիքը մեջբերում է Չեխիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Դրեյքի խոսքերը։
Նա հավելել է, որ 2 աշխատակից թունավորվել են շմոլ գազից և բուժօգնություն են ստացել դեպքի վայրում: