ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ խորհրդին համաձայնեցնել Ուկրաինային ԵՄ հիմնադրամից առաջին եռամսյակային մակրոֆինանսական օգնության վճարումը՝ 4,2 մլրդ եվրոյի չափով: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի կողմից այդ գումարի փաստացի հետվճարումը հնարավոր կլինի Եվրամիության խորհրդի կողմից հաստատվելուց և վճարման մասին վերջնական որոշում կայացնելուց հետո, որը հետագայում կընդունի Եվրահանձնաժողովը:
ԵՄ երկրների ղեկավարները փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած հատուկ գագաթնաժողովում քաղաքական որոշում են ընդունել Ուկրաինային մինչև 2027 թվականը ֆինանսական օգնության հատկացման համար 50 մլրդ եվրոյի չափով հիմնադրամ ստեղծելու մասին՝ մի շարք կոշտ պայմաններով: Նրանք նաև պայմանավորվել են մշակել մեխանիզմ և հաշվետվություն, որի համաձայն Կիևի համար ֆինանսավորումը կհամաձայնեցվի և կհաստատվի ամեն տարի: