Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Վրաստանում երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի մի շարք հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 17-ին` ժամը 06։09-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Գեղարքունիքի մարզում (3 բալ), Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում (3 բալ), Երևանում (2 բալ)։
Հիշեցնենք` հուլիսի 15-ին երկրաշարժ էր գրանցվել Սյունիքի մարզում։