Երևանում 11-ամյա երեխան 5-րդ հարկից ընկել է մեքենայի վրա․ նրա վիճակը ծանր է

Սուրբ Աստվածամայր ԲԿ. Արխիվային լուսանկար
Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Երևանում 11-ամյա տղան 5-րդ հարկից ընկել է «Nissan» մակնիշի մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայում շենքերից մեկում՝ այսօր ժամը 17:50-ի սահմաններում։
Երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ըստ տեղեկությունների՝ երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ականատեսների խոսքով՝ երեխան տանիքից է ընկել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: