Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գործող «Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունը ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Բաբաջանյան փողոցում գործող տեխսպասարկման կետ և տղամարդու կախված մարմին հայտնաբերել։
Փրկարարները դին իջեցրել են մոտ 3 մետր բարձրությունից։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 47-ամյա Տիգրան Մ․-ն էր։
Սյունիքում տղամարդը գնացել է արոտավայր և չի վերադարձել. նրա դին գտել են լեռան լանջին