ԵՄ–ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

Եվրամիության դրոշներ
Որոշումը պաշտոնապես կհաստատվի ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ 2014 թվականին սահմանված տնտեսական պատժամիջոցների հերթական երկարաձգումը կես տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի վերջ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին։
«ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ եմ տնտեսական պատժամիջոցների նոր երկարաձգումը վեց ամսով», - ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Այդ որոշումը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 22-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Չինաստանը պատրաստ է իրանական նավթ գնել՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքը