Շիրակի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է 5 մարդու վրա․ 4 տարեկան երեխայի վիճակը ծանր է

Բոլոր տուժածները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մի քանի քաղաքացու վրա, որոնցից մեկը 4 տարեկան է, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 16-ին։ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։ Երեխայի վիճակը ծանր է, գիտակցություն ունի։ Մյուս տուժածները ևս մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։
Նշվում է, որ մարդկանց վրա հարձակված շունը տուժածների հարևանինն է եղել։ Շանը վնասազերծելու համար գյուղ են մեկնել փրկարարները։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Արմավիրի մարզում շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա և կծել․ նա հանկարծամահ է եղել