ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ում երդվյալ ատենակալների դատարանը դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին մեղավոր է ճանաչել 16 հոդվածով, ներառյալ` կոռուպցիան, Եգիպտոսի և Կատարի շահերի լոբբինգը որպես օտարերկրյա գործակալ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ Մենենդեսը նաև մեղավոր է ճանաչվել արդարադատությանը խոչընդոտելու, գումարի շորթման, ինչպես նաև էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության մեջ։
Սենատորը բոլոր հոդվածներով հերքում է իր մեղքը։ Նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Քաղաքական գործիչը դեռ կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ Մենենդեսը հեռացվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից, բայց շարունակում է աշխատել Կոնգրեսի վերին պալատում։