ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ը կմեկնի Թբիլիսի: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այն հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ Ռուբինյանը գլխավորում է Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խումբը:
Նրա հետ միասին Վրաստանի մայրաքաղաք կմեկնեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Շիրակ Թորոսյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: