ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շահերի հավասարակշռություն փնտրել Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի կարգավորման հարցում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։
«Փոխադարձ երաշխիքների և պայմանավորվածությունների համաձայնեցման դեպքում հարկ կլինի հաշվի առնել նաև նոր աշխարհառազմավարական իրողությունները Եվրասիայում, որտեղ իրապես հավասար և անբաժանելի համամայրցամաքային անվտանգային ճարտարապետություն է ձևավորվում։ Եվրոպան կարող է հետ մնալ այս օբյեկտիվ-պատմական գործընթացից։ Մենք պատրաստ ենք շահերի հավասարակշռության որոնմանը», – ասել է Լավրովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։