Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը գրեթե 9 ժամով հետաձգվել է. դատախազությունը հայտնել է պատճառը

Ինքնաթիռ
Ուղևորների իրավունքների պահպանումը տրանսպորտային դատախազության հսկողության տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը տեխնիկական պատճառով հետաձգվել է գրեթե 9 ժամով։ Տեղեկությունը հայտնում է Պրիվոլժիեի տրանսպորտային դատախազությունը։
«Նախնական տվյալներով` 2024 թվականի հուլիսի 16-ին Նիժնի Նովգորոդ–Երևան № RWZ-1347 չվերթը հետաձգվել է («Redwings» ավիաընկերություն)։ Չվերթը տեխնիկական պատճառներով ժամը 10։50-ից հետաձգվել է մինչև 19։30 (Մոսկվայի ժամով)»,– ասված է հաղորդագրությունում։
Սպասող ուղևորներին ավիաընկերությունը ծառայություններ կտրամադրի դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան` ներառյալ հյուրանոցում տեղավորելը։
««Ստրիգինո» օդանավակայան է մեկնել Նիժնի Նովգորոդի տրանսպորտային դատախազի օգնականը։ Ուղևորների իրավունքների պահպանումը տրանսպորտային դատախազության հսկողության տակ է»,– հայտնել են գերատեսչությունից։
Չվերթին գրանցվել էր81 ուղևոր։
Երևան–Կազան–Երևան. «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը նոր կանոնավոր չվերթ է գործարկում