ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գործուղում է Վրաստան։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Անահիտ Ավանեսյանին հուլիսի 17-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)`առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,– ասված է փաստաթղթում:
Նախարարը վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։