ՆԱՏՕ-ն շարժվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու ճարտարապետությունը. Լավրով

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները նոր բլոկներ են կառուցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն առաջ է շարժվում դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու այնտեղ գոյություն ունեցող ճարտարապետությունը, որի առանցքըՀարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան է (ASEAN)։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Կիևը չպետք է անդամակցի դաշինքին
ՌԴարտգործնախարարն ուշադրություն է հրավիրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գերիշխող դերի և այնտեղ գերիշխանության տարածման մասին` դաշինքի պետությունների ղեկավարների հայտարարությունների վրա:

«ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան ակնհայտ նպատակով՝ խարխլելու ASEAN-ում առկա անվտանգայինճարտարապետությունը, որը երկար տասնամյակներ կառուցվել է իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու ընդհանուր համաձայնությունը»,-ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները սեփական նոր այնպիսի բլոկներ են կառուցում, ինչպիսին AUKUS-ն է (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, – խմբ.)։
Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը