ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Ազովի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների կողմից ռուս զինծառայողի գնդակահարության մասին տեղեկությունը, հայտարարել է, որ ֆաշիստը ֆաշիստ է մնում։
«Ֆաշիստը ֆաշիստ է մնում, նրանց պետք է ոչնչացնել», - ասել Է Պեսկովը լրագրողներին։
Ռուս զինծառայողի գնդակահարության տեսանյութը հրապարակվել է ուկրաինական «Ազով» գումարտակի Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։