«Փաշինյանը Նոյը չէ, ոչ մեկին չի փրկելու», - անդրադառնալով Դանիբեկյանի վերաբերյալ ԲԴԽ որոշմանն ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա համոզմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքը պետք է ուսուցողական լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել գործիք։
Մամիջանյանի համար մեկ է, թե ինչ կլինի այն դատավորների հետ, որոնք Փաշինյանի հանձնարարականները կատարելուց հետո այս կամ այն պատճառով իշխանությունների կողմից ենթարկվում են կարգապահական տույժի կամ հեռացվում են։