Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

4 մարդ վիրավորվել է Շեբեկինոյի և բելգորոդյան գյուղի գնդակոծության հետևանքով

Բելգորոդ
Շեբեկինո քաղաքը և Նովայա Տավոլժանկա գյուղը գնդակոծվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Չորս մարդ է վիրավորվել Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի և Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով։ Քաղաքում մասամբ բացակայում է էլեկտրականությունը: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Շեբեկինո քաղաքը և Նովայա Տավոլժանկա գյուղը գնդակոծվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Տուժել է 4 խաղաղ բնակիչ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Շեբեկինոյում երեք մարդ է վիրավորվել. մի տղամարդ ստացել է բեկորային վնասվածք, երկրորդի մոտ՝ կրծքավանդակի թափանցող վնասվածք է, ևս մեկի մոտ՝ ծնոտի բեկորային կոտրվածք: Շտապօգնության բրիգադները նրանց տեղափոխել են տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց»,- գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ ևս մեկ մարդ վիրավորվել է Նովայա Տավոլժանկա գյուղում։ Նա նույնպես ստացել է բեկորային վնասվածք:
Մարզի ղեկավարի տվյալներով՝ Նովայա Տավոլժանկա գյուղում արկի հետևանքով վնասվել է եթակառուցվածք։