ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 15-ին` ժամը 10:52-ին, Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք` հուլիսի 7-ին երկրաշարժ էր գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում։