ՀՀ սահման – Վանաձոր – Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը 2 ժամով կփակվի

Ճանապարհ
Ճանապարհ
Նախարարությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցող ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածն այսօր երկու ժամով կփակվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Հուլիսի 15-ին` ժամը 20։00-22։00 ընկած ժամանակահատվածում, միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի (Ս․ Ավետիսյան հրապարակ) հատվածը տոնական միջոցառումների անցկացման նպատակով փակվելու է»,– ասված է հաղորդագրությունում։
Որպես շրջանցող ճանապարհ առաջարկվում է Թորոսյան-Շահումյան հատվածը։
ՀՀ–ում ճանապարհները քանդողների նկատմամբ նոր խստացումներ կկիրառվեն. ՏԿԵՆ