Հայկ Մարտիրոսյանը շվեյցարական Բիլ քաղաքում հաղթել է արագ շախմատի մրցաշարում

Հուլիսի 16-ին Հայկ Մարտիրոսյանը պայքարի մեջ կմտնի ժամանակի դասական հսկողությամբ շրջանաձև մրցաշարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Շվեյցարիայում կայացած Biel Chess Festival 2024 արագ շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մարտիրոսյանն առաջ է անցել հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրգնանանդհայից և գերմանացի Վինսենթ Կայմերից:
Հայկ Մարտիրոսյանը Ֆիշերի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Նշենք, որ հուլիսի 16-ին Բիլում մեկնարկում է շրջանաձև մրցաշարը` ժամանակի դասական վերահսկողությամբ:
Մրցաշարին կմասնակցեն Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սեմյուել Շենքլենդը և Աբհիմանյու Միշրան: