Հայաստանը Գերմանիային է հանձնել ավազակության մեջ մեղադրվող անձին

Ձեռնաշղթա
ԳԴՀ իրավասու մարմինը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմիններին է հանձնել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակության կատարելու մեջ մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը միջնորդություն էր ներկայացրել, ինչը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է։
Ավազակություն կատարելու մեջ մեղադրվողը Ա.Մ.–ն է։
Վարդապետյանը ԱՄՆ դեսպանին շնորհակալություն է հայտնել Խաչատրյանի գույքի բռնագանձման համար