Հայաստանը չպետք է վանի դաշնակիցներին և խաղալիք դառնա ուրիշի ձեռքում․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի կարծիքով` Հայաստանը պետք է կամուրջ հանդիսանա Արևելքի և Արևմուտքի միջև
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանն իրենից վանում է դաշնակիցներին` նրանց հետ հարաբերություններն ամրապնդելու փոխարեն։ Այս մասին «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը։
«Պետք է լինի միասնություն, համագործակցություն, զարգացում։ Մենք փոքր պետություն ենք, բայց խելացի ենք, մենք պետք է մեր երկրի շահին նայելով` մեր դաշնակիցներին ամրապնդենք, բայց փոխարենը վանում ենք։ Մենք պետք է խաղալիք չլինենք ուրիշ պետությունների ձեռքին»,– ասաց նա։
Ծառուկյանի կարծիքով` Հայաստանը պետք է կամուրջ հանդիսանա Արևելքի և Արևմուտքի միջև և բոլորի հետ «լավ լինի»։
Ծառուկյանը նաև կարծում է, որ երկրում քաղաքական համակարգը բարեփոխման և թարմացման կարիք ունի: Ըստ նրա` հին կուսակցություններն իրենց սպառել են ու նրանց վաղեմության ժամկետն անցել է։ Ժողովուրդը կորցրել է վստահությունը նրանց նկատմամբ և հոգնել է նրանցից։ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը համոզված է, որ պետք է վերջ դնել ներքին թշնամանքին ու դադարել մարդկանց բաժանել հայաստանցու, ղարաբաղցու կամ գյումրեցու։
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Լուկաշենկոյին