ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանի թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել Կենսաբանության 35-րդ միջազգային օլիմպիադայում, որը հուլիսի 7-14-ն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադային մասնակցել է 81 երկրի 305 ներկայացուցիչ:
Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի աշակերտներ Կամունի Աբրահամյանը (12-րդ դասարան) ու Տաթև Սիմոնյանը (11-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Փերիխանյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռուբիկ Կարապետյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Տաթև Սիմոնյանը և Հակոբ Փերիխանյանը։
Օլիմպիադայի 7 օրերի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, կենսաինֆորմատիկա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա) աշխատանքներ։
Թիմը ղեկավարել են Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող Գայանե Ղուկասյանը, ինչպես նաև Սեդա Մարությանը՝ ԵՊՀ-ից, Գևորգ Ավանեսյանը՝ ԵՊԲՀ-ից, Եվա Սողոյանը՝ «ԱՅԲ» դպրոցից։