Ֆոն դեր Լյայենը չեղարկել Է ԵՀ կոլեգիայի այցը Հունգարիա

Եվրահանձնաժողովը ավագ մակարդակով (գլխավոր տնօրեններով) կներկայացվի միայն ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական նիստերին՝ Հունգարիայի նախագահությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, չսպասելով Եվրախորհրդարանի կողմից այդ պաշտոնում իր հաստատմանը, չեղարկել Է ԵՀ կոլեգիայի այցը Հունգարիա և իջեցրել ներկայացուցչության մակարդակը հունգարական նախագահությամբ ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական նիստերում: Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։

«Վերջին իրադարձությունների լույսի ներքո, որոնք նշանավորել են ԵՄ Խորհրդում հունգարական նախագահության սկիզբը, Եվրահանձնաժողովի նախագահը որոշում է ընդունել, որ Եվրահանձնաժողովը ներկայացված կլինի ավագ մակարդակով (գլխավոր տնօրեններով) միայն ԵՄ Խորհրդի՝ Հունգարիայի նախագահությամբ ոչ պաշտոնական նիստերում: Եվրահանձնաժողովի կոլեգիայի այցը նախագահող երկիր չի կայանա»,- գրել է նա X-ում:

Այս որոշումը նախադեպ չունի ԵՄ պատմության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել էին, որ մտադիր են բոյկոտել նախարարական հանդիպումները, որոնք անցկացվում են ԵՄ Խորհրդում նախագահող Հունգարիայում: