Երևանում կրակոցներ արձակելու համար երիտասարդ տղաներ ու աղջիկներ են ձերբակալվել

Ձեռնաշղթա
Երիտասարդները հայտնաբերվել են Երևանի Արգիշտիի փողոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի Հաղթանակի կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար երիտասարդ տղաներ ու աղջիկներ են ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 2-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները Արգիշտիի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20 և 23 տարեկան երկու երիտասարդի ու 18 և 19 տարեկան երկու աղջիկների: Նրանք «Օպել» մակնիշի մեքենայով երթևեկելիս Հաղթանակի կամրջի վրա մեքենայից արձակել են կրակոցներ»,– ասված է հաղորդագրությունում:
«Օպելի» տեսանելի հատվածում եղել է ատրճանակ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: