Դսեղում ռեստորան է այրվել

Դսեղում ռեստորան է այրվել
Հրշեջները շուրջ 3 ժամում են մարել հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Դսեղ գյուղում այս գիշեր ռեստորան է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է հուլիսի 15-ին` ժամը 00:55-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)։
Դսեղում ռեստորան է այրվել
Հրդեհ Տավուշի մարզում. տան ներսում դիակ է հայտնաբերվել