Դսեղում առողջության կենտրոն է բացվել ՔՈԱՖ–ի աջակցությամբ

Դսեղի առողջության կենտրոնի բացմանը
Նախարարը ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Դսեղ գյուղում բացվել է նոր առողջության կենտրոն, որը կարող է բուժծառայություն մատուցել համայնքի ավելի քան 4000 բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Առողջության կենտրոնը կառուցվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի` ՔՈԱՖ–ի աջակցությամբ։
«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,- կենտրոնի բացման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի բուժառուների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների նոր մշակույթ։
Դսեղի առողջության կենտրոնի բացմանը
Երևանում բացվել է ակնաբուժական նոր կլինիկա` «Աչքի առողջության ինստիտուտ»