ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Քաղաքացին հուլիսի 13–ին փորձել է ինքնահրկիզվել ՀՀ դատախազության շենքում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասացին ՀՀ դատախազությունից։
«Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին: Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել` դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը կանխել է ոստիկանը»,– տեղեկացրին դատախազությունից։
ArmLur.am–ին հայտնի է դարձել տվյալ անձի ինքնությունը. նա 36–ամյա Հրաչ Պիրոյանն է, որը Արթիկ քաղաքում է հաշվառված։
Լրատվամիջոցը հայտնում է նաև` երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գործողությունները կանխած է եղել։