Առավելագույն ջանքեր են պետք. Մինսկի «Դինամոյի» մարզիչը՝ «Փյունիկի» հետ խաղի մասին

«Փյունիկի» և Մինսկի «Դինամոյի» միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Մինսկի «Դինամոն» պետք է առավելագույնս ձգտի «Փյունիկի» հետ պատասխան խաղում հասնելու դրական արդյունքի: Այդ մասին նախախաղային մամուլի ասուլիսում հայտարարել է Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն։
«Նախքան առաջին խաղը մրցակցի մասին քիչ տեղեկություններ ունեինք։ Հիմա արդեն գիտենք նրա ներուժը։ Պետք է առավելագույնս աշխատենք դրական արդյունքի հասնելու համար»,-ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Երևանի «Փյունիկի» և Մինսկի «Դինամոյի» միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Երևանի ժամանակով 20:00-ին՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Առաջին խաղում, որը կայացել էր Հունգարիայում հուլիսի 11-ին, գրանցվել է «ոչ-ոքի» (0:0) հաշիվ: