Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Բելգորոդի շրջանը. մեկ օրում շուրջ 60 արկ է արձակվել․ մարզպետ

Մարզպետ Գլադկովի խոսքով՝ Բելգորոդի շրջանում 13 բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 14 արկ և 9 անօդաչու թռչող սարք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում Բելգորոդի մարզի տարածքի ուղղությամբ շուրջ 60 արկ են արձակել, տուժել է 12 խաղաղ բնակիչ: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Տարածաշրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ հուլիսի 13-ին տարածաշրջանի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ արձակվել է 58 արկ, ինչպես նաև արձանագրվել է 37 հարձակում անօդաչու սարքերի կիրառմամբ: Տարբեր ավերածություններ են հայտնաբերվել 5 բազմաբնակարան շենքերում, 28 առանձնատներում, 4 առևտրային օբյեկտներում, 2 սոցիալական օբյեկտներում, ինչպես նաև 38 ավտոմեքենաներում: Ամենաշատ վնասը հայտնաբերվել է Շեբեկինսկի շրջանում։
Նա հավելել է, որ Բելգորոդի շրջանում 13 բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 14 արկ և 9 ԱԹՍ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: