ՌԴ-ն և ԱՄՆ-ն խորը առճակատման փուլում են, ելքը դեռ չի երևում. Պեսկով

Ըստ Պեսկովի՝ Մոսկվայի և Վաշինգտոնի համար ընդհանուր եզրեր գտնելը հնարավոր է, սակայն առայժմ աշխատում է ռազմական դիվանագիտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը խորը առճակատման փուլում են, և այդտեղից դուրս գալու նախադրյալներ դեռ չեն երևում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինիի հետ զրույցում։
«Մենք հիմա գտնվում ենք խորը առճակատման, սուր առճակատման փուլում։ Այս պարույրից դուրս գալու ինչ-որ նախադրյալներ դեռ չեն երևում։ Բայց մի օր այդ ժամանակը կգա»,-ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր եզրեր գտնեն, սակայն այժմ հիմնականում աշխատում են ռազմական դիվանագետները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը համոզված է, որ կգա այն ժամանակը, երբ դիվանագետների վարպետության կարիքը կլինի «ավգյան ախոռները» մաքրելու համար։