Իզմիրում էլեկտրահարումից երկու քաղաքացու զոհվելուց հետո 29 մարդ կձերբակալվի

Փորձագետների գնահատմամբ` մարդկանց մահվան պատճառ է դարձել էլեկտրական մալուխների սխալ մեկուսացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. 29 մարդու ձերբակալման օրդեր է տրվել Թուրքիայի Իզմիր քաղաքում հորդառատ անձրևի ժամանակ էլեկտրահարումից հետո երկու մարդու մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը X սոցցանցի իր բլոգում։
«Իզմիրի գլխավոր դատախազությունը մանրակրկիտ հետաքննություն է անցկացնում էլեկտրահարման հետևանքով երկու քաղաքացիների մահվան կապակցությամբ... Հետաքննության շրջանակներում 29 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, որոնց պատասխանատվությունը հաստատվել է»,-հայտնել է նախարարը։
Հուլիսի 12-ին Իզմիրում հորդառատ անձրև է տեղացել, հեղեղվել են քաղաքի մի քանի փողոցներ։ Անձրևի ժամանակ23-ամյա Օզգե Դենիզը փորձել է անցնել փողոցը և հոսանքի հարվածից ընկել է, 44-ամյա Ինանչ Օքթեմայը փորձել է փրկել նրան և նույնպես տեղում մահացել է: Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Տուգայը հայտնել է, որ ըստ փորձագիտական գնահատականի` միջադեպի պատճառը էլեկտրական մալուխների մեկուսացման սխալն է եղել: