Հայկ Մարտիրոսյանը Ֆիշերի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայկ Մարտիրոսյանը Ֆիշերի շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Առաջին տեղում Ռամեշբաբու Պրագնանանդհան է, երրորդում՝ Վինսենթ Կայմերը։
Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:
Մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան: