ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տեղի համար պայքարում հաղթեց Ադրբեջանի հավաքականին։
Համառ պայքարն ավարտվեց 71։63 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դավիթ Կակոսյանը: Իսկ հավաքականում առավելագույն միավորներ է հավաքել Ռաֆայել Մասումյանը (20):
Մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։