ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայ շախմատիստները Բաթումիի քաղաքապետարանի գավաթից վերադարձել են 19 մեդալներով, որոնցից 6-ը՝ ոսկի։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տարբեր վարկանիշային և տարիքային կարգերում մրցաշարի հաղթողներ են դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, Պոլինա Կոբակը, Մենուա Հակոբյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Դավիթ Բաղդասարյանը, Արայիկ Յավրյանը, Գոռ Գրիգորյանը, Անգելինա Միրաքյանը, Միքայել Սարգսյանը:
Հայաստանի շախմատիստներն ունեն նաև 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: